ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ մարտի 9-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Վերին Լարս հսկիչ անցակետի բացումը ռուս-վրաց-հայկական շահերի համատեքստում» թեմայով:
Կքննարկվեն Ռուսաստանի և Վրաստանի միջև ցամաքային սահմանի բացման տնտեսական և քաղաքական հետևանքները, ինչպես նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ոլորտում գործընկերության զարգացումը:
Երևանում մասնակիցներն են՝
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ,
- Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր ՄԱՐԿԱՐՈՎԸ
Մոսկվայում մասնակիցներն են՝
- Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ Ալեքսեյ ՄԱԼԱՇԵՆԿՈՆ,
- Քաղաքագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ,
Թբիլիսիում մասնակիցներն են՝
- Կովկասի ժողովուրդների համադաշնության նախագահ Զաալ ԿԱՍՐԵՇՎԻԼԻՆ,
- Վրաստանի՝ հակամարտությունների կարգավորման հարցերով նախկին պետական նախարար, Միասնական ընդդիմության առաջնորդներից Գոգա ԽԱՅԻՆԴՐԱՎԱՆ
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-
