SELECTORNEWS
Загрузка...

08:14
9/02/2012
пресс-центр «Новости»,  пресс-конференция
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներ» զեկույցում Հայաստանի ցուցանիշների մասին մամուլի ասուլիս
15:07 | 24/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ մարտի 25-ին, ժամը 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանի մամուլի ասուլիսը։

Մամուլի ասուլիսի թեման է՝ «Հայաստանի ցուցանիշները 2009-2010 թթ. Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ զեկույցում՝ հրապարակված Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից»։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը,

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի գործընկերն է։

Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»