SELECTORNEWS
Загрузка...

08:15
9/02/2012
пресс-центр «Новости»,  пресс-конференция
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով
12:54 | 17/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջը:

ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է օտար լեզվով, այդ թվում նաև ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոցների ներդրումը: Օրինագծի նախնական տարբերակը դժգոհության ալիք է առաջացրել հասարակության շրջանում և նույնիսկ ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

Ո՞րն է օրինագծի նկատմամբ բնակչության բացասական վերաբերմունքի պատճառը, ինչու՞ Հայաստանում ոչ միանշանակ կերպով է ընդունվել օտար լեզվով, այդ թվում նաև ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոցների ներդրումը: Կարո՞ղ է, արդյոք, ռուսաց լեզուն վնասել հայ կամ ցանկացած այլ ժողովրդի ինքնությանը, ի՞նչն է այսօր կապում Ռուսաստանին և Հայաստանին, և ի՞նչն է կապելու մեր ժողովուրդներին ապագայում: Ինչպե՞ս է զարգանում ռուս-հայկական համագործակցությունը հումանիտար ոլորտում, ո՞վ և ինչպե՞ս պետք է պահպանի ռուսաց լեզուն ԱՊՀ-ի տարածքում: Այս և այլ հարցերին կպատասխանեն տեսակամուրջի մասնակիցները:

Երևանից տեսակամուրջին կմասնակցեն

-          ճարտարապետ Լևոն ԻԳԻԹՅԱՆԸ,

-          «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն

-          Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր ԶԱԽԱՐՈՎԸ,

-          Պատմաբան, գրող, Կովկասի գծով փորձագետ Անդրեյ ԵՊԻՖԱՆՑԵՎԸ:

-          Ռոսսոտրուդնիչեստվոյի և «Ռուսկի միր» հիմնադրամի ներկայացուցիչները:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-  

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»