Փառատոնի գլխավոր իրադարձությունը կդառնա քաղաքականության, մշակույթի, արվեստի, սպորտի ականավոր գործիչներին «Կարոտ» մրցանակի շնորհման արարողությունը։ «Կարոտ» մրցանակին արժանացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արմեն Ջիգարխանյանը, Արթուր Աբրահամը, Ջիվան Գասպարյանը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Նիկիտա Սիմոնյանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Վարդանյանը։
Մամուլի ասուլիսին բանախոսներն են՝ Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Ազգային ժողովի մշակութային կապերի համակարգող Արմինե Անտիկյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-
