SELECTORNEWS
Загрузка...


15:32
19/05/2012

пресс-центр "Новости"
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ
14:28 | 01/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ փետրվարի 2-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ ««Մեծ Կովկասը» պատժամիջոցների և սպառնալիքների լուծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով:

Իրանի շուրջ իրավիճակի սրացումը չի կարող չանդրադառնալ անդրկովկասյան պետությունների վրա: Հայաստանն ավանդաբար լավ  հարաբերություններ ունի իր հարավային հարևանի հետ:

Իրանի հետ Արևմուտքի զինված հակամարտությունը Երևանի համար կնշանակեր էներգետիկ և հաղորդակցական խոշոր նախագծերի դադարեցում: Բայց պատերազմը հղի է ոչ միայն հայկական տնտեսության անկման վտանգով, դա նաև փախստականների չվերահսկվող հոսք է: Վերջին ժամանակներս իրանացիներն ակտիվորեն բնակարաններ են գնում Երևանում: Իրանի հետ Արևմուտքի հակամարտության սրացման դեպքում «Մեծ Կովկասում» ստեղծվելիք իրավիճակի,  անդրկովկասյան պետությունների համար ենթադրելի վտանգների և Ռուսաստանի  առջև ծառանալիք մարտահրավերների մասին կխոսեն փորձագետները:

Երևանում՝

- Հայաստանի գիտությունների ազգային  ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան,

- Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյան:

Մոսկվայում՝

- Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարով,

- ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեյի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակով,

- Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ  Միխեև:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):

Մենեջեր՝ Գայանե Հովհաննիսյան, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»