Արխիվ
19:52 02/07/2010 Այսօր ՀԱՀ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում են ¼ եզրափակչի խաղերը: Չորս խաղերից երկու ուշագրավներն են՝ Բրազիլիա-Հոլանդիա և Արգենտինա-Գերմանիա հանդիպումները: Փորձագետները և պարզապես ֆուտբոլասերներն այժմ ողջ աշխարհում ենթադրություններ են անում, թե ով է այս և այլ զույգերից հաղթող դուրս գալու քառորդ եզրափակչում:
![]() |
![]() |
18:18 02/07/2010 Տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության լուրջ հեռանկարներ կան` նկատի առնելով, որ, հատկապես ՏՏ ոլորտում Կորեան մեծ փորձ ունի, ասել է Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Յոուն-հոյը, ով այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
16:46 02/07/2010 ԱՊՀ մասնակից պետությունների VI երիտասարդ Դելփյան խաղերի ռուսական հավաքականի համերգը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատում, որը 1992թ.-ից պահպանում է թուրք-հայկական սահմանը, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
![]() |
14:10 02/07/2010 Հունիսի 18-ին Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում իրագործված ադրբեջանական դիվերսիան հնարավոր դարձավ միջազգային հանրության թողտվությամբ կամ պատվերով՝ հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր մտցնելու անհրաժեշտության հաստատման նպատակով, կարծում է «Ժառանգություն» հայկական ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
![]() |
![]() |







