Արխիվ
19:37 06/07/2010 Պաուլ ութոտնուկը, ով մինչև այսօր ճիշտ է գուշակել Գերմանիայի մասնակցությամբ Առաջնության խաղերի ընթացքը, Իսպանիայի հետ կիսաեզրափակիչ խաղում գերմանական հավաքականին պարտություն է գուշակել։ Պաուլի գուշակությունը երեքշաբթի ուղիղ եթերով հեռարձակել են մի քանի հեռուստաալիքներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
![]() |
![]() |
18:36 06/07/2010 Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ Զուրաբ Նողաիդելին Թբիլիսիի համար կարևոր է համարում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանն ու հակամարտող տարածաշրջանները պետք է իրենք հարաբերություններ կարգավորեն, այլ ոչ երրորդ երկրի մոտ լուծում փնտրեն, մասնավորապես՝ ԱՄՆ-ի։
17:53 06/07/2010 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան և նրա հայտարարությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական երկխոսության տապալման պատասխանատվությունը բարդում է Թուրքիայի վրա, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
![]() |
16:25 06/07/2010 Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին և այսուհետ ևս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |










