Արխիվ
![]() |
![]() |
13:07 16/07/2010 ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում (Վիրջինիա նահանգ) անցկացվող Կատակերգական կինոյի փառատոնի կազմակերպիչները 1941 թ.-ին նկարահանված «Կողոպտիչներին որսացողը» ("A Thief Catcher") կարճամետրաժ կատակերգական ֆիլմը դիտելուց հետո որոշել են, որ այն համր կինոյի թագավոր` Չառլի Չապլինի մասնակցությամբ առաջին ֆիլմերից մեկն է, հաղոդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:
12:12 16/07/2010 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2010 թ.-ի առաջին կիսամյակի ընթացում 214 հանցագործություն է գրանցվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 305-ի համեմատ: Նման տվյալներ են ներկայացվել նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում: Նշված հանցագործություններից 44-ը միջին ծանրության են, 83-ը` ծանր և 6-ը` առավել ծանր:
![]() |
11:41 16/07/2010 ՌԴ միլիցիայի աշխատակիցները հինգշաբթի Մոսկվայի մարզում Հայաստանի բնակիչ են ձերբակալել, որը կասկածվում է 3 միլիոն ռուբլի փրկագին ստանալու նպատակով մի գործարարի առևանգման մեջ, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեց Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության տեղեկատվական վարչության ներկայացուցիչը:
![]() |
10:50 16/07/2010 ԵԱՀԿ տարածքում միասնական, անբաժանելի և համապարփակ անվտանգության ամրապնդման հարցերի լայն շրջանակը հուլիսի 16-17-ը Ալմաթիում կքննարկեն կազմակերպության բոլոր 56 մասնակից-երկրների, ԵԱՀԿ-ի հետ համագործակցող 12 գործընկեր-պետությունների արտգործնախարարներն ու մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչները:
![]() |
![]() |
![]() |







