Արխիվ
![]() |
![]() |
![]() |
![]() |
10:59 07/02/2012 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2011 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցել է 6355 արտակարգ դեպք և պատահար, որոնց հետևանքով զոհվել է 217 մարդ և մարմնական վնասվածքներ ստացել 4059-ը:
Հաղորդագրության համաձայն, 2010 թվականին մայրաքաղաքում գրանցվել է 5450 արտակարգ պատահար, ինչի հետևանքով զոհվել է 213 մարդ, իսկ 3325-ը ստացել է մարմնական վնասվածքներ:
19:31 06/02/2012 Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պահանջում է պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի լրագրող, «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի տեղակալ Հայկ Գևորգյանի դեմ գործված սադրանքի հեղինակներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից:
![]() |
![]() |
![]() |
![]() |









