SELECTORNEWS
Загрузка...


16:20
19/05/2012

Հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով հայ դեռահաս է տուժել
14:10 | 30/ 11/ 2009

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծամոր քաղաքի բնակիչը բազմաթիվ վնասվածքներ է ստացել  հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մեծամորի հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ դաստակի բազմակի սալջարդ վերքեր, դեմքի մասերում պատռված վերքեր, աջ դաստակի առաջին աստիճանի այրվածք, աջ ակնագնդի վնասում, տեսողության խախտում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 13-ամյա Նարեկ Մ.-ն:

Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը դպրոցի բակում չինական արտադրության հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած պայթյունից:

Կատարվում է նախաքննություն: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»