SELECTORNEWS
Загрузка...



03:44
6/02/2012
Образование
«Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում» թեմայով ձմեռային դպրոց է բացվել Երևանում
14:51 | 30/ 11/ 2009

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում երկուշաբթի բացվել է «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում» թեմայով ձմեռային դպրոցը, որը նախատեսված է բուհերի վարչական աշխատակիցների համար:

Դպրոցը կազմակերպվել է «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» կազմակերպության կողմից՝ Երևանի պետական համալսարանի և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես տեղեկացրեց  «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Ղուկասյանը, ձմեռային դպրոցը կոչված է աջակցել եվրոպական չափանիշների ներդրմանը Հայաստանի կրթական համակարգում:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի համակարգող Աննա Գևորգյանն իր հերթին նշեց, որ ձմեռային դպրոցը կնպաստի բարձրագույն կրթության նոր համակարգի կայացմանը:

Մինչև դեկտեմբերի 11-ը տևող ծրագրում մասնակցում է պետական և մասնավոր բուհերի ավելի քան 30 ներկայացուցիչ:

Դպրոցում դասախոսություններ են կարդալու պրոֆեսոր Էնդի Գիբսը (Նապիերի համալսարան, Էդինբուրգ) և պրոֆեսոր Թերենս Քլիֆորդ-Ամոսը (Քրայստ Չըրչ համալսարան, Քենթըրբերի): Հայաստանը ներկայացնում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանը:

Դասընթացների հիմնական թեմաներն են՝ եվրոպական չափայնության խթանումը որպես Բոլոնյան գործընթացի ուղղություն, ելքային կրթական արդյունքներ, «Եվրոպական «թյունինգ» նախագիծ, համադրելի ծրագրեր կազմելու մեթոդաբանությունը, բարձրագույն կրթության բազմամակարդակ ուսումնական ծրագրեր կազմելու մեթոդաբանության մշակումը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»