SELECTORNEWS
Загрузка...

07:43
9/02/2012
анализ ДНК
Հայաստանում ԴՆԹ փորձաքննության հատուկ մասնագիտացված լաբորատորիա կբացվի
10:42 | 09/ 12/ 2009

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շուտով Հայաստանում ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու համար նախատեսված հատուկ մասնագիտացված լաբորատորիա կսկսի գործել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի փորձաքննության ազգային բյուրոյի մարքեթինգային ծառայությունից:

ԱՄՆ դեսպանատան հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածության համաձայն` մոտ ապագայում բյուրոյի երկրորդ մասնաշենքում ծրագրվում է համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ բաժանմունք ստեղծել ԴՆԹ նույնականացման հատուկ մասնագիտացված փորձաքննություն և դատական գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար:

Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի փորձաքննության ազգային բյուրոյի վերանորոգված ու վերազինված երկրորդ մասնաշենքի բացումը: Բյուրոյի մասնաշենքի վերանորոգումն ու տեխնիկական վերազինումն իրականացվել է շուրջ 1,3 մլն դոլարի միջոցներով՝ հատկացված ԱՄՆ կառավարության կողմից «Թմրանյութերի դեմ պայքարի և իրավական համագորխակցության» ծրագրի շրջանակներում: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»