SELECTORNEWS
Загрузка...

05:07
9/02/2012
Дом Москвы
Լուժկովը հունվարի 15-ին Երևանում հայ-ռուսական նորարարական կենտրոն կբացի
15:03 | 23/ 12/ 2009

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հունվարի 15-ին Երևանում հայ-ռուսական նորարարական կենտրոն կբացի, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նա ավելացրեց, որ սկզբում ծրագրվում էր կենտրոնը բացել դեկտեմբերին, սակայն Լուժկովի հիվանդության պատճառով ժամկետը տեղափոխվեց հունվար ամիս:

«Կենտրոնը զբաղվելու է նորարարություններ պարունակող գիտական և առաջատար տեխնոլոգիաների ծրագրերի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գիտական ձեռքբերումների արդյունքների առևտրայնացմամբ», - հայտարարեց նա:

Հարությունյանը տեղեկացրեց, որ կենտրոնը կբացվի Դուբնայում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում:

Գիտության պետական կոմիտեի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ երևանյան կենտրոնի բացումը փորձնական նախագիծ է, և ծրագրվում է նման կենտրոններ բացել նաև Քիշնևում, Աստանայում և Բեռլինում:

Հարությունյանի խոսքերով՝ կենտրոնը կտեղակայվի Երևանի Մոսկվայի տանը և կգործի համաֆինանսավորման սկզբունքով, սակայն ենթադրվում է, որ Ռուսաստանը լուրջ ներդրումներ կկատարի այդ կենտրոնների մեջ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»