SELECTORNEWS
Загрузка...



03:33
6/02/2012
Пожар
Պայթյուն՝ «ՄԱՊ» հայկական գործարանի արտադրամասերից մեկում
12:06 | 24/ 12/ 2009

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պայթյուն է տեղի ունեցել «ՄԱՊ» հայկական գործարանի՝ Արմավիրի մարզի Լենուղի գտնվող արտադրամասերից մեկում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Պայթյունի հետևանքով փլուզվել է արտադրամասի պատերից մեկը:

Պայթյունի հետևանքով տուժել են ձեռնարկության չորս աշխատակիցները: 30-ամյա Հերմինա Խաչատրյանը և 22-ամյա Դավիթ Աբաջյանը կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ 22-ամյա Գոռ Աբրահամյանը և 21-ամյա Մելիք Հարթենյանը տարբեր վնասվածքներով` Երևանի այրվածքների կենտրոն:

 

Ըստ բժիշկների, Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Հարթենյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»