SELECTORNEWS
Загрузка...



03:58
6/02/2012
ՀՀ Արարատի մարզում ջրահեղձ եղած տղամարդու դիակ է հայտնաբերվել
12:19 | 26/ 12/ 2009

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Արարատի մարզում նախօրեին ջրահեղձ եղած տղամարդու դիակ է հայտնաբերվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկարցեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, դեկտեմբերի 25-ին ժամը 12:17-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրաքարշում տղամարդ է ջրահեղձ եղել, ևանհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 13.10-ի սահմաններում փրկարարները ջրից դուրս են բերել Մասիս քաղաքի բնակիչ, 1954 թ. ծնված Ղարիբ Կրմինյանի դին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»