18:41
30/07/2010
Հայաստանի մարզերից մեկի ջրամբարում ձկնորս է խեղդվել. ԱԻՆ
12:15 | 21/ 01/ 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարում չորեքշաբթի անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից, հունվարի 20-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարը, սառույցը կոտրվելու հետևանքով, ձկնորս է ընկել, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և օպերատիվ խումբը պարզել են, որ ձկնորսը գտնվում է ջրամբարի ափից մոտ 55 մ հեռավորության և 3 մ խորության վրա:

«Դեպքի վայր մեկնած Սևանի ջրափրկարարական ծառայության փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին», - ասվում է տեղեկավության մեջ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»