SELECTORNEWS
Загрузка...



03:38
6/02/2012
Մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ
12:14 | 26/ 01/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Արարատի մարզի Դալար գյուղում մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել-ընկել է դպրոցի` մոտ 1200 քմ մակերեսով տանիքը` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով 1973 թ. ծնված Նունե Խոցոյանին: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Ն. Խոցոյանի կյանքին վտանգ չի սպառնում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»