18:35
30/07/2010
Վայոց Ձորի մարզում ավտոմեքենա է գլորվել ձորը, տուժել է մեկ մարդ
12:56 | 26/ 01/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ Վայոց Ձորի մարզում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում մի ավտոմեքենա ձորն է ընկել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն միջադեպի մասին ահազանգը ստացվել է նախօրեին երեկոյան: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում` ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և ձորը գլորվել «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա:

 

Ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Ռ. Ասլանյանը դուրս է բերվել ձորից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց: 

 

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»