20:15
3/09/2010
Հայ փորձագետը չի բացառում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասապանության ճանաչման հնարավորությունը
15:43 | 08/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում այն հնարավորությունը, որ շուտով ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«ԱՄՆ իշխող վերնախավում ներկայումս մեծամասնություն են կազմում այն մարդին, որոնք սենատոր եղած ժամանակ ակտիվ սատարել են Ցեղասպանության ճանաչումը: Եվ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու»,- փորձագետն ասաց երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ անցյալ տարի նախագահ Բարաք Օբաման մոտեցել էր այն բանին, որպեսզի 1915 թ.-ի դեպքերը կոչեր ցեղասպանություն տերմինով:

«Հավանական է, որ այս տարի նա օգտագործի ցեղասպանություն բառը»,- ասաց Սաֆրաստյանը:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»