01:12
11/03/2010
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է Լեռնային Ղարաբաղ
16:19 | 08/ 02/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելել է Լեռնային Ղարաբաղ ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալույանը թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ երկօրյա այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը դիտել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքները:  

Խաչատուրովը ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ եղել է  նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում և առաջին գծում՝ տեղում ծանոթանալով բանակաշինության ընթացիկ գործընթացին ու ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի իրավիճակին:

Հատուկ ուշադրություն է դարձվել ինժեներների կողմից առաջին գծում կատարվող ռազմական հերթապահության կազմակերպմանը և համաբանակային նշանակության աշխատանքներին ու այլ գործընթացներին:-0- 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»