SELECTORNEWS
Загрузка...



04:06
6/02/2012
 Сейран Оганян
Հայաստանի պաշտպանության նախարարը հնգօրյա աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա
18:20 | 08/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին pաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Այցի շրջանակներում նախատեսված են Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի  հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի Մուրմելոնի ռազմական վարժանքի կենտրոն, ներկա կլինի հրաձգային միավորման ենթասպաների վարժանքին, կմեկնի Պաշտպանության միջբանակային քոլեջ, Մոն Վալերիեն և  Հաղթական կամար հուշահամալիրներ:

Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցները ֆրանսիական Le Monde օրաթերթին և Les Nouvelles d'Armenie ամսագրին:  -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»