01:12
11/03/2010
«Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչային բառարան է հրատարակվել Հայաստանում
18:42 | 08/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը լույս են ընծայել «Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչային բառարան, տեղեկացնում է Մայր Աթոռի  տեղեկատվական համակարգը։

Բառարանի հեղինակներն են Մայր Աթոռի միաբաններ Ռուբեն աբեղա Զարգարյանը և Շահե աբեղա Անանյանը:

«Բառարանում ընդգրկված են Ավետարաններում հանդիպող անձնանունները, նշված են համապատասխան ավետարանական տեղերը, բերված են գրաբար և աշխարհաբար հատվածները»,- ասվում է հաղորդագրությունում։

Բառարանը հրատարակվել է մեկենասությամբ Վլադիմիր Ենգիբարյանի և Բելա Ժամգարյանի: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»