ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների ու թարգմանիչների ամենամյա ֆորումի արդյունքում կատալոգ է հրատարակվել:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց կատալոգի կազմող և խմբագիր Կարինե Խալաթովան, կատալոգը հրատարակվել է ԱՊՀ անդամ-պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հրատարակիչը արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության Հայկական հասարակական կազմակերպությունն է:
«Կատալոգը ստեղծվել է 2008 թ.-ին անցկացված երկրորդ ֆորումի նյութերի հիման վրա: Ես գրեթե մեկ տարի աշխատել են դրանց վրա: Կատալոգը բաժանվել է երրորդ ֆորումի բոլոր մասնակիցներին»,- ասաց կատալոգի կազմողը:
Նա հայտնեց, որ կատալոգը կազմվել է տեղեկատվական թերթիկի հիման վրա, որը էլեկտրոնային փոստով ուղարկվել է երկրորդ ֆորումին մասնակցած թարգմանիչների, գրողների և ԱՊՀ ու Բալթյան երկրների հրատարակիչների մեծամասնությանը (հոկտեմբեր 1-14, 2008 թ.), իսկ հետո նաև այլ մարդկանց, հիմնական ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների նորից ստղծված միության համակարգողների օգնության շնորհիվ:
«Խալաթովայի խոսքերով՝ Համագործակցության երկրների գրականության շատ ներկայացուցիչներ չեն ընդգրկվել կատալոգում ոչ միայն այն պատճառով, որ անընդգրկելին ընդգրկել հնարավոր չէ: Նախևառաջ, ավելի լիակատար պատկերն արտացոլելու բարդ խոչընդոտներից մեկը ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների վերջերս ստեղծված միության համակարգողների ու հանրապետությունների գրողների կազմակերպությունների միջև դեռևս հստակ մշակված մեխանիզմի բացակայությունն է: Բացի այդ կատալոգի տպագիր տարբերակի սահմանափակ հնարավորությունները ի վիճակի չէին լինի ընդգրկելու բոլոր ցանկացողներին»,- նշեց նա:
Այդուհանդերձ այն նյութը, որը հաջողվել է ընդգրկել կատալոգում, բավականին պերճախոս կերպով պատկերում է Համագործակցության երկրների գրողների ու թարգմանիչների ստեղծագործական տրամադրությունները, ուղղությունները, որոնումները: Հետագայում կատալոգը կհամալրվի նոր անուններով, ավելի ընդլայնված աշխարհագրական ընդգրկումով էլեկտրոնային տարբերակում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների միության կայքում՝ www.twunion.org:
Ընդհանուր առմամբ 13 երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան) անհատների մասին 158 հոդված է պատրաստված:
«Սա ԱՊՀ երկրների թարգմանիչներին ու գրողներին մի տեղ հավաքելու, նրանց շփվելու հնարավորություն տալու, ստեղծագործական կապեր հաստատելու առաջին փորձն է»,- նշեց Խալաթովան:
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների ֆորումն անցկացվում է ամեն տարի 2007 թ.-ից: Երրորդ ֆորումը կայացավ ՀՀ մայրաքաղաքում 2009 թ.-ի հոկտեմբերի 7-11-ը: Դրան մասնակցեցին ԱՊՀ 7 պետություններ, ինչպես նաև Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ներկայացուցիչները: -0-
