SELECTORNEWS
Загрузка...


16:27
19/05/2012

Пожар
Երևանից ոչ հեռու ավտոգազալիցքավորման կայանում պայթյուն է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան
12:40 | 17/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանից ոչ հեռու ավտոգազալիցքավորման կայանում պայթյուն է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Փետրվարի 16-ին կեսօրին Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող ավտոգազալիցքավորման կայանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Արտակ» ՓԲԸ-ին պատկանող ավտոգազալիցքավորման կայանի կոմպրեսորային սարքավորումների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է շինության` 30 քմ մակերեսով տանիքը» , - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում և այրվել է 1 մ հաղորդալար: Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրդեհի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան::

Փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող տան խորդանոցը, իսկ ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է գյուղի բնակիչներից մեկի երկու «Մոսկվիչ» ավտոմեքենաներով ավտոտնակը, գոմն ու մառանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»