ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Տրիումֆ» առաջին անկախ մրցանակի գոյության 18 տարիների պատմության ընթացքում առաջին անգամ, ռուս գրականության և արվեստի բնագավառում մեծ ձեռքբերումների համար պատվավոր մրցանակի է արժանացել Հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի ղեկավար Արփինե Կալինինան։
«Տրիումֆ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի վերջին Մոսկվայի Պուշկինի անվան արվեստների թանգարանում։
Ինչպես նշեց Կալինինան, մրցանակը նրան շնորհվել է գրող և հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովի ստեղծագործությունների հիման վրա գրած երաժշտության համար։
«Բիտովն ընթերցեց իր բանաստեղծությունները «Կանթեղի» երաժշտության նվագակցությամբ»,- ասաց նա։
Երիտասարդ կոմպոզիտորի խոսքերով, այս տարի ժյուրիի կազմում են ռուսական թատրոնի, կինոյի և երաժշտության այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Օլեգ Տաբակովը, Իննա Չուրիկովան, Օլեգ Մենշիկովը, Վլադիմիր Սպիվակովը։
Հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթը հիմնվել է 2007 թվականին։ Համույթի կազմում են ութ երաժիշտներ (սոպրանո, ֆլեյտա, կլարնետ, սաքսոֆոն, ֆագոտ, դաշնամուր, ջութակ, թավջութակ)։ -0-
