SELECTORNEWS
Загрузка...

04:34
9/02/2012
«Կանթեղ» համույթը համերգ կունենա Սլավոնական համալսարանում
17:46 | 17/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթը համերգ կունենա Երևանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում, չորեքշաբթի հայտարարեց համույթի գեղարվեստական ղեկավար, ռուս գրականության և արվեստի բնագավառում ձեռքբերումների համար «Տրիումֆ» առաջին անկախ մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան։

«Բուհի ռեկտորի հրավերով, մարտի երկրորդ կեսին (15-ից 20-ը) «Կանթեղը» հանդես կգա Համալսարանում»,- ասաց նա։

Խոսելով 2010 թվականի ծրագրերի մասին՝ Կալինինան նշեց նաև, որ իրենք համերգ են ծրագրում Մոսկվայում, սակայն համերգի օրն առայժմ պարզ չէ։

Համույթի երգացանկը, կոմպոզիտորի խոսքերով, ընդգրկում է ինչպես հայ դասականների, մասնավորապես, Կոմիտասի ստեղծագործությունները, այնպես էլ ժամանակակից դասական երաժշտություն։

Հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթը հիմնվել է 2007 թվականին։ Համույթի կազմում են ութ երաժիշտներ (սոպրանո, ֆլեյտա, կլարնետ, սաքսոֆոն, ֆագոտ, դաշնամուր, ջութակ, թավջութակ)։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»