18:47
30/07/2010
Վանաձորում «ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը և տարածքային զարգացման գործիքները» թեմայով դասընթաց կանցկացվի
12:17 | 18/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Վանաձորում կանցկացվի Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համատեղ կազմակերպված «ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը և տարածքային զարգացման գործիքները» թեմայով դասընթացը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին AEPLAC-ի մամուլի ծառայությունից, դասընթացին կմասնակցեն Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքների տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ:

 

Սեմինարի նպատակն է վերոնշյալ մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել ԵՄ կառույցների և նրա հիմնական քաղաքականությունների ընդհանուր նկարագիրը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների բնույթը` հատուկ շեշտադրում կատարելով տարածքային զարգացման գործիքների և տվյալ տարածաշրջանում դրանց հնարավոր կիրառելիության վրա:

Սեմինարը մեծապես կնպաստի համայնքային մակարդակում առկա կարիքների վերհանմանը և քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև հաղորդակցության բարելավմանը, որոնք իրենց հերթին կարևոր նախապայման են իրատեսական ՀՀ եվրաինտեգրման տեղեկատվական և հաղորդակցական ռազմավարության մշակման համար:

Սեմինարn առաջինն է նմանատիպ սեմինարների շարքում, որոնք առաջիկայում կընդգրկեն ամբողջ Հայաստանի տարածքը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»