SELECTORNEWS
Загрузка...

04:57
9/02/2012
ФУТБОЛ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի արգենտինացիների հետ
17:44 | 23/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ծրագրում է ընկերական հանդիպում անցկացնել Արգենտինայի հավաքականի հետ:

«Կարող եմ ասել, որ Հայաստանի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու բանակցություններ են տարվում: Խոսքը Արգենտինայի հիմնական կազմի մասին է»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:   

Ըստ նրա՝ հանդիպումը ծրագրվում է անցկացնել Հայաստանում, հանդիպման օրն  առայժմ անհայտ է:

Արգենտինայի հավաքականը, որի մարզիչը լեգենդար Դիեգո Մարադոնան է, զբաղեցնում է 8-րդ տեղը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում: Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»