ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ոստիկանության տարբեր բաժիններում 2010 թ. հունվար ամսին անձի առևանգման 25 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը եղել է 21։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում գրանցված բոլոր դեպքերը բացահայտվել են։ -0-
