SELECTORNEWS
Загрузка...


16:42
19/05/2012

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ պահպանվել են օրենսդրական բոլոր ընթացակարգերը. Հայաստանի ԱԳՆ
14:30 | 24/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ հայկական կողմը պահպանել է օրենսդրական բոլոր ընթացակարգերը, չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նշեց, որ միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ պայմանագրերի ստորագրումը պետք է անցկացվի կոնկրետ ընթացակարգերով, եթե այլ ընթացակարգեր նախատեսված չեն։

«Օրենսդրությունը Հայաստանի նախագահին տրամադրում է միջազգային պայմանագրերի ստորագրման այլ ընթացակարգեր նախատեսելու լիազորություններ, ինչից նա օգտվեց, և դրանով իսկ ընթացակարգային նորմերը չխախտվեցին»,- ասաց Նալբանդյանը։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը: Այս պահին փաստաթղթերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում վավերացման են ներկայացվել:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»