SELECTORNEWS
Загрузка...

04:52
9/02/2012
КИНО
Հայակական ֆիլմերը կներկայացվեն արգենտինյան Պինարամայի կինոփառատոնում
16:19 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայակական ֆիլմերը կներկայացվեն արգենտինյան Պինարամայի կինոփառատոնում, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ մարտի 6-13-ն անցկացվելիք փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը՝ որպես հատուկ հրավիրված հյուր։

Ժամանակակից հայկական կինոարվեստը ներկայացված է լինելու Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Ի դեպ, կինոռեժիսոր Գալստյանը ժամանելու է Պինամար և անձամբ է իր ֆիլմը ներկայացնելու արգենտինացի կինոքննադատների ու կինոհանդիսատեսի դատին:

 

Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում նշվելու է Հայաստանի օրը, որը սկսվելու է հայկական ֆիլմերի ցուցադրմամբ և ամփոփվելու է Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի անունից կազմակերպված ընդունելությամբ: -0-

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»