SELECTORNEWS
Загрузка...


16:45
19/05/2012

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում բարձր մակարդակի վրա է. փորձագետ
16:24 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները բավականին արդյունավետ են պաշտպանվում, կարծում է ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

«Հայաստանը միացել է Եվրախորհրդի՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների խարտիային, որը Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության արդյունավետ երաշխիք է: Իհարկե, կան խնդիրներ, բայց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանը հետխորհրդային պետությունների շրջանում ամենաառաջադեմներից է»,- հինգշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում ազգային փոքրամասնությունների հարցով կլոր սեղանի ժամանակ փորձագետն ասաց լրագրողներին:  

Ըստ նրա՝ անգամ մի շարք եվրոպական պետություններ իրենց վրա չվերցրին այնպիսի պարտավորություններ, ինչպես Հայաստանը, և Հայաստանի փորձը կիրառվում է մի շարք երկրներում: 

«Հայաստանն ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին Խարտիայով պարտավորվել է պաշտպանել ինչպես այլ ազգությունների ներկայացուցիչների իրավունքները, այնպես էլ նրանց լեզուները: Առաջին դեպքում պաշտպանվում են մարդու հիմնական իրավունքները, երկրորդի դեպքում՝ լեզվի պահպանման ու զարգացման երաշխիքներ են տրվում: Հայաստանում պահպանվող լեզուների կարգավիճակ ունեն ռուսերենը, եզդիերենը, քրդերենը, հունարենը և ասորերենը»,- ընդգծեց փորձագետը:

Զոլյանը նշեց, որ պաշտոնական տվյալներով՝ ազգային փոքրամասնությունները ՀՀ բնակչության 3 տոկոսն են կազմում: Հայաստանի տարածքում ապրում է ազգային փոքրամասնությունների 11 համայնք, որոնցից ամենամեծը եզդիական համայնք է: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»