18:47
30/07/2010
Здание ООН в Нью-Йорке
ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Հայաստանին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում
16:34 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ը կշարունակի աջակցել  Հայաստանի կառավարությանն ու հասարակական կազմակերպություններին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում, հինգշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում ազգային փոքրամասնությունների հարցով կլոր սեղանի ժամանակ ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության դեպարտամենտի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: 

«Մենք ուրախ ենք, որ կառավարության ու ազգային փոքրամասնությունների համայնքների միջև համագործակցությունն ընթանում է փոխըմբռնման ու հանդուրժողականության հիման վրա»,- ասաց նա:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ողջունեց նաև Հայաստանում որպես պետական տոն Մայրենի լեզվի օրվա հռչակումը, ինչպես նաև 2010 թ.-ը որպես Լեզվի տարի հռչակելը:

«Լեզուն ազգային ինքնությունը պահպանելու առանցքային գործիք է: Հայաստանում Լեզվի տարվա հռչակումը ցույց է տալիս պետությանը հարգանքը բոլոր լեզուներ հանդեպ»,- ասաց նա:

Պաշտոնական տվյալներով՝ ազգային փոքրամասնությունները ՀՀ բնակչության 3 տոկոսն են կազմում: Հայաստանի տարածքում ապրում է ազգային փոքրամասնությունների 11 համայնք, որոնցից ամենամեծը եզդիական համայնքն է: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»