SELECTORNEWS
Загрузка...


16:47
19/05/2012

ПАРЛАМЕНТ
Հայաստանի խորհրդարանն ընդունեց մինչև միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելը դրանցից դուրս գալու իրավունքի մասին օրինագիծը
16:51 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որը նախատեսում է մինչև միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը դրանից երկրի դուրս գալը:

Հարցը քննարկվում էր արագացված կարգով, և պատգամավորները երկրորդ ընթերցման ժամանակ քվեարկեցին օրինագծի հաստատման համար՝ առաջին ընթերցմամբ այն ընդունելուց հետո 24 ժամի ընթացքում:   

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ կողմերից մեկը ստորագրված պայմանագրի (վավերացման հավաստագրերի փոխանակում, վավերացման ընթացակարգի ավարտի մասին ծանուցում, վավերացումների հանձնում) ուժի մեջ մտնելուց առաջ ցանկացած ժամանակ իրավունք ունի չդառնալ այդ պայամանգրի մասնակից՝ հստակ հայտարարելով այդ մտադրության մասին:

Նրա խոսքերով՝ օրենսդրական պլանում վավերացման գործընթացն ավարտվում է նախագահի կողմից փաստաթղթի ստորագրմամբ, և գործընթացի ճկունությունն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև գործընթացը ոչ միայն դադարեցումը, այլև կասեցումը:

Միաժամանակ նախարարը նշեց, որ օրինագծում հաշվի է առնված անհրաժեշտության առկայության դեպքում փաստաթղթերի վավերացման վերսկսման հնարավորության մասին դրույթը:

Փորձագետների կարծիքով՝ փոփոխությունները ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի, մասնավորապես, Թուրքիայի կողմից այդ գործընթացի ձգձգման կապակցությամբ:

համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը: Այս պահին փաստաթղթերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում վավերացման են ներկայացվել:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»