SELECTORNEWS
Загрузка...

04:51
9/02/2012
Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ճապոնական արվեստի ցուցահանդես
17:42 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 26-ին ԵՊՀ-ում տեղի կունենա ճապոնական իկեբանա ծաղկարվեստի և թեյախմության  ցուցադրություն, ինչպես նաև ճապոնական սումիե ոճի գեղանկարչության վարպետության դասընթաց:        

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատունը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը:

Միջոցառման առաջին օրը` փետրվարի 26-ին, ԵՊՀ Պալեանների դահլիճում տեղի կունենա թեյախմություն:

Կիրակի մասնակիցները կկարողանան մասնակցել նկարչուհի Միդորի Յամադայի սումիե ոճի նկարչության դասին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»