SELECTORNEWS
Загрузка...

05:03
9/02/2012
Հայաստանի գլխավոր դատախազությունը մտահոգված է դատախազության շենքի մոտ հայ ֆոտոլրագրողի հետ պատահած միջադեպով
18:10 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազությունը մտահոգված է Գլխավոր դատախազության շենքի մոտ հայ ֆոտոլրագրողի հետ պատահած միջադեպով։

«Դատախազությունը  դատապարտում է բռնարարքի ցանկացած  դրսևորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ փետրվարի 24-ին  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և,  վերջինիս բնորոշմամբ, մոտ 30 տարեկան երիտասարդի միջև  տեղի ունցած միջադեպի կապակցությամբ», - ասվում է հինգշաբթի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Շամշյանը դեպքի մասին բարձրաձայնել է ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 24-ին տեղի ունեցած  ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է Շամշյանից՝ ներկայացնել միջադեպի վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող տեսագրություններն ու լուսանկարները:

«Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը և մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն»,- ասվում է հաղորդագրությունում։   Միջադեպի պարզաբանման ողջ գործընթացի մասին հանրությանը պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Ինչպես հինգշաբթի ասուլիսում հայտարարեց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, լրագրողներից առայժմ բողոքներ չեն ստացվել։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»