00:36
7/09/2010
железная дорога
ՀԿԵ-ն պատրաստ է բեռնափոխադրումների ճկուն սակագնային քաղաքականություն վարել. գլխավոր տնօրենի տեղակալ
19:54 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատրաստ է բեռնափոխադրումների ճկուն սակագնային քաղաքականություն վարել, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը:

«Եթե հաճախորդները պատրաստ են շարունակել բեռնափոխադրումների լավ ծավալները, ապա մենք պատրաստ ենք առանձին սակագներ քննարկել նրանց համար ինչպես ներքին շուկայում, այնպես էլ միջազգային փոխադրումների հարցում: Ընկերությունը պատրաստ է ճկուն սակագնային քաղաքականություն վարել»,- ասաց Խակովը:

Ըստ նրա՝ աշխատանքի ծավալների հարցում ՀԿԵ ճգնաժամի հետ կապված որոշակի բարդություններ ունի:

«Սակայն ընկերությունը փորձում է պահպանել 2009 թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշները»,- ասաց Խակովը՝ հավելելով, որ «եթե համեմատենք 2010 թ.-ի առաջին եռամսյակը 2009 թ.-ի միևնույն ժամանակահատվածի հետ, ապա մենք աշխատել ենք միևնույն ծավալով»:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ շատ բան կախված է բեռ ուղարկողներից, որոնցից շատերը երաշխավորել են բեռնափոխադրման ծավալները, վագոններ են պատվիրել, սակայն ճգնաժամի պատճառով հրաժարվել են իրենց հայտերից:  

«Մենք մի շարք հանդիպումներ ենք անցկացրել այդ հաճախորդների հետ և այսօր պատրաստ ենք նրանց նկատմամբ ճկուն սակագնային քաղաքականություն վարել»,- ասաց Խակովը:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»