18:43
30/07/2010
Рубен Айрапетян
Հայաստանի և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա. ՀՖՖ-ի նախագահ
14:58 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, սակայն չի կարելի հաստատել դա հարյուր տոկոսով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Բանակցությունները շարունակվում են: Երբ այդ հարցը պարզվի, ես բոլորին կտեղեկացնեմ: Իմ կարծիքով խաղը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, սակայն միգուցե այդպես չլինի», - ասաց նա:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, բանակցություններ են ընթանում Երևանում Արգենտինայի հավաքականի հիմնական կազմի հետ ընկերական խաղի անցկացման մասին:

Արգենտինայի հավաքականը, որի գլխավոր մարզիչը Դիեգո Մարադոնան է, ութերորդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում: Հայաստանի հավաքականը զբաղեցնում է աղյուսակի 102-րդ հորիզոնականը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»