SELECTORNEWS
Загрузка...

04:41
9/02/2012
Граница, КПП
Սահմանի բացումը խթան կդառնա Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար. ՀԲ
16:24 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սահմանի հնարավոր բացումը լավ խթան կդառնա Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

«Բացի այդ, հնարավոր կլինի իջեցնել արտահանվող ու ներկրվող ապրանքների գները և դրանով իսկ կրճատել սղաճի տեմպերը»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:  

Սակայն, ըստ Վարուդակիսի, սա Հայաստանի համար նաև մարտահրավեր կլինի:

«Հայաստանը ստիպված կլինի բացել իր ներքին շուկան այլ ապրանքների համար, ավելի մրցունակ լինել, իսկ դա, իր հերթին, կկրճատի օլիգոպոլիան»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի կարծիքով, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը իրենից մեծ հնարավորություններ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար:

«Համաշխարհային բանկը սատարում է ցանկացած նախաձեռնություն, որը աջակցում է երկրների միջև անդրսահմանային առևտրին ու առևտրային հարաբերություններին»,- ընդգծեց նա:

1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»