SELECTORNEWS
Загрузка...

04:40
9/02/2012
Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա փախստականների հարցերի դոնորային համաժողով
16:40 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում տեղի կունենա փախստականների հարցերի դոնորային համաժողով, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

Համաժողվը կկազմակերպվի ՄԱԿ-ի փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի վարչության համագործակցությամբ: Համաժողովի կարևորագույն հարցերի մշակման համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:

Ինչպես նշեց Եգանյանը, համաժողովի նպատակը ողջ աշխարհի ուշադրությունը Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդիրներին հրավիրելն է, ինչպես նաև միջազգային դոնոր-կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցություն որոնելը:

«2005 թ.-ից ՀՀ պետբյուջեի միջոցներից շուրջ 40 մլն դոլար է հատկացվել փախստակնների կարիքները հոգալուն: Այս տարի, համաշխարհային տնտեսական ճգնաժամի կապակցությամբ, պետբյուջեն այդ նպատակների համար միջոցներ չի հատկացրել: Բայց ես վստահ եմ, որ այս համաժողովի շնորհիվ մեզ կհաջողվի լուծել այդ հարցը»,- ասաց նա:  

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։--0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»