SELECTORNEWS
Загрузка...

07:41
9/02/2012
ՀՖՖ նախագահը թույլ չի համարում Եվրո-2010 ընտրական խումբը, որում հանդես են գալիս Հայաստանն ու Ռուսաստանը
17:07 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ուրբաթ լրագրողներին հայտնեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ 2010 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խումբը, որում հայկական ֆուտբոլիստների հակառակորդներն են դարձել Ռուսաստանի հավաքականի մասնակիցները, թույլ է։

Միաժամանակ Հայրապետյանը նշեց, որ հայ ֆուտբոլիստները պետք է տրամադրված լինեն հաջողության և գեղեցիկ խաղ ցուցադրեն։

«Ընտրական փուլում թույլ կամ անհաղթահարելի խմբեր չկան: Ուժեղ են բոլոր հավաքականները, և մենք պետք է մտածենք այն մասին, որպեսզի տրամադրենք ֆուտբոլիստներին խաղալ այնպես, ինչպես նրանք կարող են, իսկ այն, որ մեր ֆուտբոլիստները կարող են խաղալ, մեկ անգամ չեն ապացուցել»,- ասաց Հայրապետյանն՝ ընդգծելով թիմի կայուն խաղի ապահովման անհրաժեշտությունը։

«Ես մաքսիմալիստ եմ, և ինձ համար անընդունելի է ազգային հավաքականի ձախողումը։ Ինչու չէ, մենք երազում ենք հաղթել այնպիսի թիմի, ինչպիսին Իսպանիան է։ Մենք չպետք է մեր ֆուտբոլիստներին պարտության պատրաստենք։ Ֆուտբոլը խաղ է, որի արդյունքը հնարավոր չէ կանխատեսել»,- նշեց ՀՖՖ նախագահը։

Նա հավաստիացրեց, որ Հայաստանի հավաքականը թույլ թիմ չէ՝ հավելելով, որ հավատում է ֆուտբոլիստներին։

Միաժամանակ Հայրապետյանն ընդգծեց հավաքականների խաղերին օտարերկրյա ակումբներում խաղացող մարզիկների  մասնակցության ապահովման հարցի լուծումը։

Ըստ նրա՝ երբեմն խոչընդոտները ստեղծում են հենց ակումբները, «սակայն ֆուտբոլիստները պետք է հայրենասիրություն դրսևորեն և գիտակցեն, որ հավաքականն առաջնահերթություն է»։

Մասնավորապես, նա նշեց, որ եթե ռումինական «Ստյաուա» թիմում խաղացող Քարամյան եղբայրները չմասնակցեն առաջիկա հավաքներին, ապա «կարող են մոռանալ Հայաստանի մասին»։

Իր հերթին Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ մարզիչների հիմնական խնդիրը խաղի կայունացումն է և հավաքականի թեկանծուների շրջանում մրցակցության ստեղծումը։
 
«Ֆուտբոլում անհնար ոչինչ չկա։ Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացած հավաքականի հետ և լավ ֆուտբոլ ցույց տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր խաղի համար ընտրական փուլի շրջանակներում առանձին մարտավարություն կկիրառվի։

2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «B» խմբում են Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականները։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»