SELECTORNEWS
Загрузка...

04:36
9/02/2012
«Մոսկվա-Երևան» ավիաչվերթի ուղևորներից մեկը շշով հարվածել է մյուսի գլխին, Ոստիկանությունը քննություն է իրականացնում
17:29 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվա-Երևան չվերթի օդանավի սրահում վիճաբանությունը վերածվել է մարմնական վնասվածքներ հասցնելուն, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել դեռևս երեքշաբթի։ «Վիճաբանության ժամանակ 30-ամյա Սերգեյ Վարդանյանը շշով հարվածել է իր հասակակից Կարեն Գրիգորյանի գլխին՝ նրան վնասվածքներ հասցնելով»,- ասվում է հաղորդագրությունում։

Գրիգորյանին դատաբժշկական փորձագիտության ուղեգիր է տրվել։ Կատարվում է քննություն։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»