SELECTORNEWS
Загрузка...

04:41
9/02/2012
Россия-Армения
2010 թ.-ի հունվարի արդյունքներով ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 22,5%-ը բաժին է ընկել Ռուսաստանին
18:26 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ.-ի հունվարի արդյունքներով ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 22,5%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիային»  հաղորդեցին ՀՀ Ազգային վիճակագրական  ծառայությունից։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների մեջ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 29,1%-ը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 29,7%-ը՝ ԵՄ երկրներին։

2010 թ.-ի հունվարի արդյունքներով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2009 թ.-ի հունվարի համեմատ աճել է 3,2%-ով և կազմել 66,6 մլն. դոլար։

Ընդ որում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը ընթացիկ տարվա հունվարին կազմել է 5,7 մլն. դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 10,6%-ը)՝ 1,3% ավելանալով  2009թ. հունվարի համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 60,9 մլն. դոլար՝ ավելանալով 3,4%-ով։ Միաժամանակ ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է 45,4 մլն. դոլար (անկում 8 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 18,7%-ը։

2010թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը ավելացել է 14,8%-ով՝ 2009թ. հունվարի համեմատությամբ և կազմել 296,4  մլն. դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 53,9 մլն. դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 242,5 մլն. դոլար։ --0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»