ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մոտ ժամանակներս կազատվի զբաղեցրած պաշտոնից, գրում է «Հրապարակ» թերթը:
Ըստ թերթի՝ պաշտոնանկության պատճառը քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանն է, ում նկատմամբ առաջիկայում քրեական գործ կհարուցվի:
Ինչպես հայտնի է, Ղուկասյան կրտսերը վերջերս մի քանի անգամ քրեական պատմությունների հերոս է դարձել: Վերջին անգամ նա ձերբակալվել է 2009 թ.-ի հուլիսի 16-ին այն բանից հետո, երբ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում «ախպերության» հետ կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուք է սարքել:
Այս ամենի հետևանքով գյուղի բնակիչ, հրազենից վիրավորված Գևորգ Հակոբյանը հաշմանդամ է դարձել:
Նրանցից մեկի դեմ գործ է հարուցվել, իսկ Սպարտակ Ղուկասյանը ազատ է արձակվել:
Զգալով, որ որդու գլխին նորից ամպեր են կուտակվում՝ Վարդան Ղուկասյանը նրան հանրապետությունից դուրս է ուղարկել:-0-
