SELECTORNEWS
Загрузка...

04:44
9/02/2012
Հայկական եկեղեցին նշել է Անառակի կիրակին
12:12 | 01/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 28-ին նշել է Անառակի կիրակին:

«Հայ Առաքելական Եկեղեցում Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակի օրն ունի իր իմաստն ու նշանակությունը, որը համապատասխանում է աստվածաշնչային որևէ  պատմության կամ ավետարանչական  առակի», - հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգը:

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով՝ գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել:

«Հիսուսի մեջ ափոփված է քրիստոնեության էությունը՝ ապաշխարանքն ու թողությունը: Աստված մարդուց միշտ սպասում է անկեղծ ապաշխարանք և մեղքերի թողություն, ինչպես սեփական մեղքը գիտակցած անառակ որդու դեպքում: Կարևոր է հասցնել մաքրվել մեղքի աղտից՝ Ահեղ դատաստանին պատրաստ լինելու համար: Կա երկու ուղի՝ կամ ապրել սեփական մեղքերի գերության մեջ, կամ բանակությամբ, սրտով և հոգով գալ Աստծու մոտ, ապաշխարել և մնալ Նրա Թագավորության մեջ ընդմիշտ», - նշել են Արարատյան Հայրապետական թեմից:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»