18:53
30/07/2010
ДТП
Կիրակի ՃՏՊ-ի հետևանքով երկու երիտասարդ է մահացել
12:45 | 01/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու երիտասարդ է մահացել, երկուշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Դեռևս չպարզված հանգամանքներում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում իրար են բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդներ 21-ամյա Ն. Հակոբյանն ու 25-ամյա Մ. Հայրապետյանը տեղում մահացել են», - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ մեքենաների 21-27 տարեկան չորս ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Ագարակի հիվանդանոց: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»