SELECTORNEWS
Загрузка...

04:39
9/02/2012
Բեյրութում սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել
16:04 | 01/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, մարտի 1./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամոլի ծառայությունը:

Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարարե օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը:

Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. ազերիների կողմից Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքաներում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների եւ էթնիկ զտումների մասին:

Միջոցառումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, հայկական կառուցների ղեկավարներ, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»