SELECTORNEWS
Загрузка...

05:01
9/02/2012
пистолет
Ոստիկանությունը փնտրում է Երևանի կենտրոնում Հնդկաստանի երկու քաղաքու թալանած ավազակներին
10:28 | 02/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը փնտրում է Երևանի կենտրոնում Հնդկաստանի երկու քաղաքու թալանած ավազակներին: Ինչպես հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել նախորդ կիրակի օրը: Կողոպուտն իրականացրել են դիմակավորված 2 անձինք, ովքեր բնակարան են մուտք գործել բաց դռնով: Բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում էր Հնդկաստանի երկու քաղաքացի:

«Ավազակները գինու դատարկ շշով հարվածել են Հնդկաստանի քաղաքացիներից մեկի գլխին և հափշտակել սեղանի վրա դրված 2 դրամապանակները, որոնց մեջ եղել է ընդհանուր առմամբ 75.000 դրամ (շուրջ 200 դոլար)», - ասվում է տեղեկատվության մեջ: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»