ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Տեղական ժամանակով ժամը 13:52-ին 2,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Մակու քաղաքից 40 կմ դեպի հյուսիս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
«Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը:-0-
