ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը միաձայն ընտրվել է Իրաքի քրիստոնեական համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղար, երեքշաբթի հայտնումէ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Առաջնորդարանի տեղեկատվական համակարգը:
«Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների ժողովը, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհուրդ, տեղի ունեցավ փետրվարի 9-ին Բաղդադում՝ Ս. Կարապետ հայկական եկեղեցում: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ` ներկայացնելով Իրաքում առկա 30 քրիստոնեական-եկեղեցական համայնքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նորաստեղծ Խորհրդի նպատակն է համատեղել Եկեղեցիներին և պետությանը վերաբերող խնդիրներում Իրաքի Եկեղեցիների կարծիքները, դիրքորոշումները և որոշումները՚` պահպանելու և զորացնելու քրիստոնեական ներկայությունը և խթանելու համագործակցությունը, ինչպես նաև աշխուժացնելու միջկրոնական երկխոսությունն ու հարաբերությունները:-0-
